Կառավարությունը ծրագրում է կրճատել դրամի կանխիկ շրջանառությունը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքայն իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին:
«Մեր կառավարության ծրագրերի մեջ է կանխիկ շրջանառությունը հնարավորինս կրճատելը, և դրա համար նախապատրաստվում են հիմա կոնկրետ քայլեր։ Իմիջայլոց, այդ քայլերի մեջ կարող է նախատեսվել նաև, այսպես կոչված, cash back-ի համակարգը, որը նույնպես շատ կարևոր է»,-ասել է Փաշինյանը։