Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանի համար առաջնային հարց է: Այդ մասին Երեւանում անցկացվող Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի չորրորդ նիստում հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքերով` Հայաստանի օրենսդրությունն աստիճանաբար մոտենում է եվրոպական ստանդարտներին: «Մեզ համար կարեւորագույն խնդիր է ներդրումների ներգրավման համար մաքսիմալ բարենպաստ դաշտի ապահովումը եւ հարկային օրենսդրության կատարելագործումը»,- ասել է Խաչատրյանը: Նա ողջունել է տարածաշրջանում Եվրամիության ծրագրերի իրականացումը, որը թույլ կտա երկրներին կոնկրետացնել փոխշահավետ ոլորտները: «Մասնավորապես, համագործակցության փայլուն օրինակ կարող են դառնալ«TRASEKA» եւ «INOGATE» ծրագրերը, եթե ապահովվի տարածաշրջանի բոլոր երկրների դրանցում հավասար մասնակցությունը»,- ասել է Խաչատրյանը: