Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման համար անհրաժեշտ է գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Այդ մասին Երեւանում տեղի ունեցող Հայաստան-Եվրամիության միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավիանոսը, որը ներկայացնում է նաեւ Եվրամիությունում նախագահող Դանիան: Դեսպանի խոսքերով` հակամարտության կարգավորումը թույլ կտա ներգրավել տարածաշրջան լուրջ ներդրումներ: Եվրամիության ներկայացուցիչները իրենց ելույթներում նշել են առեւտրի զարգացման, եվրոպական ստանդարտներին Հայաստանի օրենսդրական դաշտի հարմարեցման կարեւորությունը: Նշվել է նաեւ Հայկական ատոմակայանի փակման եւ էլեկտրաէներգիայի այլ աղբյուրների փնտրման կարեւորությունը, որի համար Եվրամիությունը պատրաստ է տրամադրել 100 մլն դոլար: