Սեպտեմբերի 13-ին Երեւան է ժամանում Հարավային Կովկասի երկրների հարցերով Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դոուսեթ-Քայռոլան: Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տեղեկացմամբ, նախատեսվում են ՀԲ տարածաշրջանային տնօրենի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ, որոնց ընթացքում «կպարզվի ՀԲ դիրքորոշումը Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման հարցի վերաբերյալ»: Ինչպես հայտնի է, էլեկտրացանցերի սեփականաշնորհման գործընթացով է պայմանավորված ՀԲ-ի «SAC-4» վարկի «լողացող» չափաբաժինը, որը կազմում է 20 մլն դոլար: