ՀՀ կառավարությունը Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի ընթացիկ նորոգման համար 550 մլն դրամ կհատկացնի:
Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
Ճանապարհի 7,4 կմ երկարությամբ հատվածը վերջին անգամ նորոգվել է 2002 թվականին և գտնվում է գերմաշված վիճակում:
Նշվում է, որ ճանապարհը կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
Ավելի վաղ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը հայտարարել էր, որ մինչև 2018 թվականի վերջ հանրապետական նշանակության ճանապարհների բերկարգման և կառուցման պլանը կգերակատարվի 50%-ով: