AM
9 July 2003 - 13:34 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԿՐԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՌԵԺԻՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանը եւ Սաֆար Աբիեւը քննարկել են կրակի դադարեցման ռեժիմի պահպանման եւ սահմանի վրա միջադեպերի կանխարգելման հարցեր: Նախարարների հանդիպումը կայացել է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում: Ինչպես Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է հաղորդել Ս.Սարգսյանը, սահմանի այդ հատվածում երկար ժամանակ անհանգիստ էր` կրակում էին երկու կողմից: «Այդ պատճառով էլ որոշում էր ընդունվել հանդիպել, քննարկել պատճառները եւ լուծումներ գտնել»,-ասել է նա: Հայ նախարարի խոսքերով, երկու երկրների ռազմական ստորաբաժանումները հրահանգ են ստացել ձեռնպահ մնալ կրակոցներից: