ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստում հայտարարել է, որ 2019 թվականի պետական բյուջեում սոցիալական ոլորտին 20 մլրդ դրամով ավելի շատ գումար է հատկացվելու, քան նախատեսված է 2018 թվականի բյուջեով. 10,000-ական դրամով բարձրանալու է մոտ 85,000 մարդու թոշակ ու նպաստ:
«Մենք 20 մլրդ դրամով ավելացրել ենք սոցիալական ծախսերը: Այս փուլում մենք ունեինք ընտրություն, որովհետև 2019 թվականի բյուջեն իներցիոն բյուջե է, 2019-ի բյուջեն ձևավորվել է այն պարամետրերի հիման վրա, որը մենք` որպես իշխանություն ու կառավարություն, ժառանգություն ենք ստացել նախորդից: Մեր կարծիքով՝ շատ կարևոր խնդիր ենք լուծել, արել ենք հետևյալը, որպեսզի ՀՀ-ում այլևս չլինի պարենային գծից ներքև եկամուտ ստացող թոշակառու ու նպաստառու: Մենք մինչև այսօր ունեինք 21,000 թոշակառու և 63,000 նպաստառու, ում նպաստները կամ թոշակները ցածր էին պարենային գծից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ գործադիրը երկրորդ երեխայի միանվագ նպաստը եռապատկել է` 50,000 դրամից 150,000 դրամ դարձնելով: