AM
5 November 2018 - 07:28 AMT

Արևային վահանակների արտադրությունն աճել է 10.2 անգամ

2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2017 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ Հայաստանում արևային վահանակների արտադրությունն աճել է 10.2 անգամ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, եթե ընթացիկ տարվա 9 ամսում արտադրվել է 3461 արևային վահանակ, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 340:

Ընթացիկ տարվա միայն սեպտեմբեր ամսին արտադրվել է 436 արևային վահանակ: