Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայություններն առաջիկայում կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։
«Վրացի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, որը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել (կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում)», – նշված է դեսպանատան հայտարարության մեջ: