AM
29 November 2018 - 11:36 AMT

Աղբի վերամշակման գործարան կառուցելու մրցույթ կհայտարարվի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Վարդենիս քաղաքում նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն աղբի վերամշակման գործարան կառուցելու մրցույթ կհայտարարի։

«Սևանի շրջակայքում աղբ է ամենուրեք։ Սա խնդիր է, և մենք առաջիկայում մրցույթ կհայտարարենք, որպեսզի ներդրող գա ու աղբի վերամշակման մեծ գործարան կառուցի»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընտրողների հանդիպմանը ներկայացրել է առաջիկայում Հայաստանում իրագործվելիք ներդրումային ծրագրերը: Փաշինյանը նշել է, որ մայրաքաղաք Երևանում երկու խոշոր գործարան է բացվելու: