AM
30 November 2018 - 11:29 AMT

Հոկտեմբերին արտահանումն աճել է մոտ 23%-ով

2018 թվականի հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատ Հայաստանից արտահանումն աճել է մոտ 23%-ով։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 12.1%-ով, իսկ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ 11.7%-ով։

Նախորդ ամսում ներմուծումն աճել է 13.8%-ով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 16.7%-ով։

Ընթերցեք նաև՝ «Հոկտեմբերին արդյունաբերությունն աճել է 11%-ով»։