Ղարաբաղյան բանակի կազմավորումը ճիշտ ճանապարհով է ընթանում: Այդ մասին, Լեռնային Ղարաբաղում կայացած զինավարժությունների արդյունքները ամփոփելով, ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա կարծիքով, նման խոշորամասշտաբ զինավարժությունները ամփոփում են վերջին տարիների գործունեության արդյունքները: Գոհունակություն հայտնելով անցկացված զինավարժությունների կապակցությամբ` Ռ.Քոչարյանը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի բանակը մարտունակ է եւ պատրաստ է հակահարված տալ ղարաբաղյան խնդրի ուժային լուծման ցանկացած փորձին »: «Դա ինձ ուժ եւ վստահություն է ներշնչում հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններում»,- ասել է Հայաստանի ղեկավարը: