AM
21 Հունվար 2019 - 06:38 AMT

Ադրբեջանցի հաքերները հայերի ֆեյսբուքյան մոտ 2000 հաշիվ և էլհասցե են կոտրել

Ադրբեջանցի հաքերները կոտրել են մոտ 2000 հայկական էլեկտրոնային հասցեի և ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ։ Այս մասին հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա հրապարակել է կոտրված հաշվիների և էլհասցեների տվյալները։

«Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում), եթե կաք այստեղ, ապա մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի դեռ ադրբեջանցիները հաշիվները չեն տարել», – գրել է մեդիափորձագետը։

Նա հավելել է, որ հաքերները հայտարարում են 10,000 հաշիվ կոտրելու մասին։

«Խիստ գերագնահատում են (ադրբեջանցի հաքերները) իրենց արածը, մեծ մասը կրկնվող հաշիվներ են», – գրել է նա։