«Մեր նպատակն Է` ղարաբաղյան հակամարտության առնչությամբ բոլոր մահմեդական երկրների միասնական դիրքորոշմանը հասնելը` անկախ Հայաստանի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթից»,- հայտարարել է Բաքվում գտնվող Աշխարհի իսլամական լիգայի գլխավոր քարտուղար Աբդուլմոխսին ալ-Թուրքին: «Մեզ քաջ հայտնի է, որ Ադրբեջանը եւ նրա ժողովուրդը ենթարկվել են զինված ագրեսիայի, եւ մենք տարբեր կազմակերպությունների ամբիոններից մեր դիրքորոշումն ենք հայտնում այդ հարցում»,- հայտարարել է իսլամական առաջնորդը: «Աշխարհի իսլամական լիգան ժողովրդական կազմակերպություն է եւ միակ բանը, որ մենք կարող ենք անել, կատարվածի ողջ ճշմարտությանը մահմեդական երկրների հասարակայնությանը իրազեկ դարձնելն է, Ադրբեջանին աջակցելու խնդրանքով կառավարություններին դիմելը»-, նշել է ալ-Թուրքին: