Ադրբեջանի Բարձրագույն զինվորական դպրոցի ավելի քան հազար սաներ սեպտեմբերի 3-ի ուշ երեկոյան լքել են ուսումնական հաստատության տարածքը: Ինչպես հաղորդել է «Մեդիամաքս» գործակալությունը, կուրսանտների բողոքի ակցիան ուղղված է եղել ուսուցանման ռեժիմի խստացման դեմ: Ուսումնարան ժամանած ոստիկանության ուժերով կուրսանտների մեծ մասը վերադարձվել է դպրոց: Նրանց հետ բանակցելու նպատակով ուսումնարան է ժամանել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ավագ սպայական կազմը, այդ թվում` պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Ռազմական դպրոցում ուսուցումը անց է կացվում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, թուրք զինծառայողների մասնակցությամբ: