ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ անդրադարձել է Հայաստանում դատաիրավական համակարգի խնդիրներին:
Նա նշել է, որ ոլորտի անկատարությունը մեծ խնդիրներ է ստեղծում նաև տնտեսության համար:
«Ներկա պահին 300 մլրդ դրամ (ավելի քան $610.1) կա ՀՀ-ում, որ դատական պրոցեսի մեջ գտնվելու պատճառով, այն ոչ մեկինը չէ: Այսինքն այդ գումարը մի տեղ դրած է, և տարբեր մարդիկ վիճում են, թե ումն է այն: Իսկ քանի դեռ վեճը լուծված չէ, այդ գումարը չի կարող ներդրվել տնտեսության մեջ», – ասել է Փաշինյանը: