Հայաստանը մտադիր է գործակցել Իրաքի հետ էներգետիկայի բնագավառում: Այդ մասին փետրվարի 24-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը խոսել է Իրաքի էներգետիկայի նախարար, դոկտոր Լուեյ ալ-Խատիբի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմը մատնանշել է Հայաստանից դեպի Իրաք էլեկտրականության առաքման, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ բնագավառում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության վերաբերյալ։ Նախարար ալ-Խատիբը, ներկայացնելով Իրաքի էներգտիկ ոլորտում առկա խնդիրները և ձեռնարկվող միջոցառումները, ՀՀ դեսպանին հայտնել է իրաքյան կողմի պատրաստակամությունը` խորացնելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։