AM
4 March 2019 - 10:34 AMT

Հունվարի 1-ից ոսկյա և ադամանդյա իրերի ներկրման համար մաքսատուրք է գանձվում

2019-ի հունվարի 1-ից Հայաստան ադամանդյա և ոսկյա իրերի ներկրման դեպքում կիրառվելու է 3 %-ոց մաքսատուրք: Այդ մասին հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Երրորդ երկրներից ԵՏՄ-ի մաս կազմող երկրներ ոսկյա և ադամանդյա իրերի ներկրման դեպքում մաքսատուրք է սահմանվում, հայտնում է Ararat.news-ը:

«Այս տարվա հունվարի 1-ից Հայաստան ադամանդյա և ոսկյա իրերի ներկրման դեպքում կիրառվելու է 3 %-ոց մաքսատուրք: 2020 թվականին մաքսատուրքը դառնալու է 6 %, 2021-ին՝ 10, իսկ 2022 թվականին՝ 15 %։ Այդպիսով, Հայաստանում ավարտվելու է անցումային ժամանակահատվածը, և մենք ունենալու ենք ԵԱՏՄ-ում սահմանված ընդհանուր տարիֆային միջակայք»,- ասել է նախարարը: