AM
7 March 2019 - 12:11 AMT

Երինջ ներկրած 49 տնտեսվարողի 136 մլն դրամի պարտք է ներվել

ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստում 136 մլն դրամի պարտք ու տույժ է ներվել 49 տնտեսվարողի:

Նրանք պետական աջակցությամբ ներկրել են տոհմական երինջներ, սակայն կաթի մթերման ցածր գների պատճառով չեն կարողացել ժամանակին կատարել վճարումները՝ հայտնվելով տուգանքների տակ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ տնտեսվարողների ընդհանուր պարտքը 1 մլրդ դրամից ավելի է:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ներվել են գյուղատնտեսական նպատակով մի շարք այլ վարկային տույժ-տուգանքներ: