AM
11 March 2019 - 07:38 AMT

ՀՀ-ում հունվարին մոտ 40 անգամ ավելի շատ պաղպաղակ է արտադրվել

2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ ՀՀ-ում պաղպաղակի և ուտելի սառույցի արտադրությունն աճել է 39 անգամ:

Ընթացիկ տարվա հունվարին արտադրվել է 39,000 լիտր՝ նախորդ տարվա հունվարի 1000 լիտրի համեմատ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում կաթի արտադրությունը նվազել է ավելի քան 11%-ով:

2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6%-ով: