Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղում չինական ընկերությունը պատրաստվում է $5 մլն-ի ներդրում կատարել՝ ջրի արտադրության գործարան հիմնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը նշել է, որ Լոռու մարզում 50-ից ավելի ներդրումային ծրագիր է ներկայացվել՝ զբոսաշրջության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
Ավելի վաղ՝ ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում, հարկային արտոնություն է տրվել «Էյ ընդ էմ ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը զբաղվելու է քաղցրահամ և հանքային ջրերի շշալցմամբ։
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 13.2 մլրդ դրամի կամ մոտ 23․8 մլն եվրոյի ներդրում, այս պահի դրությամբ արդեն իսկ իրականացվել է €7.9 մլն-ի ներդրում (հողի ձեռքբերում, շինարարական աշխատանքներ, վարչական ծախսեր):