ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ կնքել է $10 մլն-ին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր: Կողմերի միջև այս գործակցության նպատակը ՓՄՁ-ների զարգացմանը խթանելն է:
«Մենք ուրախ ենք կրկին համագործակցել Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ: Մեր գործընկեր հիմնադրամից ստացած ֆինանսական գործիքը մեզ հնարավորություն կտա տեղական արժույթով վարկավորել տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին, որոնց հետ գործարար հարաբերությունների շարունակական զարգացումը մեր բանկի առաջնային նպատակներից մեկն է», – նշել է Հակոբ Անդրեասյանը:
EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսն իր հերթին նշել է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը, ինչն էլ EFSE-ին հնարավորություն է տալիս և՛ աջակցել այդ բիզնեսների զարգացմանը, և՛ նոր թափով Հայաստանում զարգացնել տնտեսական հարաբերությունները:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և EFSE-ի գործակցությունը մեկնարկել է 2013-ին` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն աջակցելու նպատակով: