AM
8 April 2019 - 14:28 AMT

2019-ի հունվարին ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվն աճել է 10%-ով

2019 թվականի հունվարին 2018-ի նույն ամսվա համեմատ Հայաստանում գրանցված աշխատողների թիվն աճել է 10%-ով, հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ոչ պետական հատվածում աճը կազմել է 15.8%, իսկ պետական հատվածում՝ 0.7%:

Նշվում է, որ ուժային կառույցներում աշխատողների տվյալները ներառված չեն:

2019-ի հունվար-փետրվարին 2018-ի հունվար-փետրվարի նկատմամբ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5%-ով՝ կազմելով 174,854 դրամ: