ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ընտրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ։
Կողմ է քվեարկել 95 պատգամավոր, դեմ՝ 26:
Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնը 2010 թվականից զբաղեցնում էր Արտակ Շաբոյանը: