«Կամավոր փորձագետների միջազգային կորպուսը» (IESC) իրականացնում է հայկական ոսկերչական իրերի ԱՄՆ արտահանման ծրագիր: Այս մասին «Առկա» գործակալությանը տեղեկացրել է IESC գործարարության զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Շահբազյանը: Նրա խոսքերով` ամերիկյան շուկայում հայկական ոսկերչական իրերի առավելությունը պայմանավորված է նրանց ցածր գնով` աշխատանքի բարձր որակի առկայությամբ: Սակայն, ինչպես նշել է Շահբազյանը, այդ իրերի միակ թերությունը, ամերիկացի մեծածախ գնորդների տեսանկյունից, նրանց դիզայնն է: Նրա խոսքերով` ամերիկյան սպառողների ճաշակն էականորեն տարբերվում է հայ, ռուս եւ հետխորհրդային տարածքի գնորդների ճաշակից: Այդ կապակցությամբ IESC անց է կացնում ԱՄՆ ոսկերչական իրերի շուկայի ուսումնասիրություն, որից հետո այդ կազմակերպության փորձագետները խորհուրդներ կտան հայ ոսկերիչներին դիզայնի առնչությամբ:
Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ին պարտադիր է: