AM
14 August 2002 - 17:42 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԴԺՎԱՐ Է ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼ

Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւն այսօր հայտարարել է, որ հաշվի առնելով Հայաստանում եւ Ադրբեջանում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները` «հակամարտության կողմերին դժվար է զիջումների գնալ»: Այս հայտարարությամբ այսօր հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում, որտեղ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը: Ընդ որում Գուլիեւը հասկացրել է, որ Ադրբեջանը չի բացառում հակամարտության ռազմական կարգավորումը: «Խնդիրը պետք է գտնի իր լուծումը: Մեր ժողովուրդը երբեք չի համակերպվի իր տարածքների կորստի հետ: Վաղ թե ուշ մենք կազատագրենք դրանք, իսկ թե ինչ ճանապարհով` ցույց կտա ժամանակը»,- հայտարարել է Ադրբեջանի նախարարը:

Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ին պարտադիր է: