ՀՀ կառավարության մայիսի 2-ի նիստում արտոնություն կրտվի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ին:
Նշվում է, որ բավարարվում է ՍՊԸ-ի ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Ներկայում ՍՊԸ-ում առկա է 1104 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 400 նոր աշխատատեղ՝ 115,000 դրամ միջին աշխատավարձով։
Ընկերությունը ներմուծելու է 14.127 մլրդ դրամի ապրանք, հիմնականում՝ Թուրքիայից, նաև Չինաստանից և Ուզբեկստանից»։
ՀՀ կառավարությունն ավելի վաղ նույնպես հարկային արտոնություն էր տրամադրել «Ալեքս Տեքստիլին»: