Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերն առավել նշանակալի է: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով` սրա պատճառն այն է, որ Ռուսաստանը Խորհրդային Միության իրավական ժառանգորդը դառնալով` քաղաքական եւ պատմական պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ կատարվում է տարածաշրջանում: ԼՂՀ նախագահի կարծիքով, Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ-երկրներից մեկը, բավականին ազդեցություն ունի, որպեսզի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Ղուկասյանի համողմամբ, ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն որոշակի չափով հասկացել է խնդրի էությունը: «Միջազգային հանրությունը սկսում է հասկանալ, որ պետք է հաշվի առնել գոյություն ունեցող իրողությունները»,- նկատել է նախագահը:
Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ին պարտադիր է: