AM
25 May 2019 - 13:04 AMT

$850,000-ի ներդրում՝ Կոտայքում. Չժանգոտվող պողպատից սարքավորումների գործարան է բացվել

Կոտայքի մարզում «Սալթեք» ընկերությունը չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրության գործարան է հիմնել, հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Ընկերությունը մոտ $850,000-ի ներդրում է իրականացրել։ Այն ոլորտում ավելի քան 40 տարվա փորձ ունի։

«Սալթեքը» վերջերս կառավարությունից հարկային և մաքսային արտոնություններ է ստացել: