AM
15 September 2008 - 09:56 AMT

Թուրքիան հրաժարվել է հայկական էլեկտրաէներգիայից

Թուրքիայի էներգետիկայի պետական հանձնաժողովը մերժել է այն ընկերություններին աջակցելու հարցում, որոնք մտադիր էին Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանել: Արգելքի համար խոչընդոտ է հանդիսանում այն, որ Հայաստանը չի մասնակցում Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծին, գրում է թուրքական «Միլիեթ» թերթը:

Ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե 2009 թվականից Հայաստանը էլեկտրաէներգիայի ուղղակի առաքումներ կիրականացնի Թուրքիա: Նրա խոսքերով, Կարսով Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման մասին պայմանագիրը կնքվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավորած պատվիրակության Երեւան կատարած այցի ժամանակ: Պատվիրակության կազմում էին նաեւ Թուրքիայում բարձր լարման էլեկտրաէներգիայի բախշմամբ զբաղվող մասնավոր էներգետիկ ՅՈՒՆԻՏ ընկերության ներկայացուցիչները: