AM
30 May 2019 - 11:13 AMT

Սևանի թերակղզի տանող ճանապարհը մեկ ամսում կնորոգվի

ՀՀ կառավարությունը մայիսի 30-ի նիստում որոշել է մեկ ամսում իրականացնել դեպի Սեւանի թերակղզի տանող ճանապարհի նորոգումը։

Արագությունն ապահովելու համար, ըստ տրանսպորտի փոխնախարար Բագրատ Բադալյանի, անհրաժեշտ է գնումն իրականացնել արագացված ընթացակարգով՝ «մեկ անձից» գնումների տարբերակով։

Փոխնախարարը նշել է, որ շտապողականությանը պայմանավորված է զբոսաշրջային սեզոնով: