AM
3 June 2019 - 06:52 AMT

Armenia Airways-ը հունիսի 15-ից դեպի Թեհրան կանոնավոր չվերթներ կիրականացնի

Armenia Airways ավիաընկերությունը հունիսի 15-ից սկսում է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր չվերթները: Այս մասին ընկերությունը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Թռիչքներ լինելու են յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ, իսկ հունիսի 24-ից՝ ամեն օր:

Միակողմանի տոմսի արժեքն սկսվում է 69,000 դրամից:

ՀՀ-ում կանոնավոր չվերթներ է իրականացնում նաև «Ավիակոմպանիա Արմենիան»: