AM
22 June 2019 - 07:31 AMT

Դիլիջանում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ֆորումը․ Վարչապետը ներկա է

Հունիսի 22-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հանդես է եկել ողջույնի խոսքով։

Նախատեսված է նաև ցուցահանդես․ միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Տավուշի մարզի արտադրատեսակներին, որոնք ցուցադրված կլինեն առանձին տաղավարներով:

Համաժողովը կավարտվի համերգային ծրագրով։