ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանը հաղթել է Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 11-ին անցկացված նախագահական ընտրություններում` հավաքելով ընտրողների ձայների 89 տոկոսը: Այդ մասին այսօր տեղեկացրել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` վկայակոչելով ընտրությունների արդյունքները: Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունների մյուս թեկնածուները համապատասխանաբար հավաքել են` ԼՂՀ Ազգային Ժողովի նախկին խոսնակ Արթուր Թովմասյանը` ձայների 7,7 տոկոսը, Լեռնային Ղարաբաղի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ալբերտ Ղազարյանը` 2,1 տոկոսը, «Միասնություն» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ Գրիգորի Աֆանասյանը` ձայների 1,3 տոկոսը: