Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում Հավաքական Անվտանգության Պայմանագրի նկատմամբ, մասնավորապես, նրա գործունեությանը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը, Հավաքական Անվտանգության Խորհրդի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ընթացքում ՌԴ-ում Իրանի դեսպանը հետաքրքրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրին, Աֆղանստանում եւ Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակին առնչվող հարցերով»: Դեսպանը շոշափել է նաեւ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր»: Հավաքական Անվտանգության պայմանագրի մեջ մտնում են Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Հայաստանը, Բելառուսը եւ Ռուսաստանը: