ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքի ամբողջական և վերջնական փորձագիտական եզրակացությանը:
Նա հայտնել է, որ վերջնական սրբագրված տարբերակը ստացվել է օգոսոտոսի 7-ին, ՀՀ կառավարությանը կհանձնվի ամենաուշը օգոստոսի 13-ին:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը, որը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։