AM
15 August 2019 - 06:37 AMT

Առաջին կիսամյակում ՀՀ-ից շոկոլադի արտահանումն աճել է 30.3%-ով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից շոկոլադի արտահանումն աճել է 30.3%-ով:

Ավելի վաղ հայտնել էին, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ալկոհոլային տարբեր խմիչքների արտադրությունը երկնիշ աճ է գրանցել։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, կոնյակի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 44%-ով, վիսկունը՝ 15%-ով, օղունը՝ 37%-ով, գինունը՝ 43%-ով , գարեջրինը՝ 19.6%-ով։