AM
29 August 2019 - 11:40 AMT

Ձկնաբուծարաններում այլընտրանքային ջրօգտագործման սարքերի ձեռքբերումը մասնակի կսուբսիդավորվի

ՀՀ կառավարությունն օգոստոսի 29-ի նիստում հաստատվել է ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի վերաբերյալ որոշումը։

Դրանով սահմանվում է, որ 2019 թվականից սկսած մասնակի կսուբսիդավորվի ծրագրի շրջանակում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռքբերվող սարքավորումների, մասնավորապես՝ օդով/թթվածնով հարստացնող համակարգի (Air Lift sistem), աերատորի (թթվածնով հարստացվող սարք), ձայնամեկուսիչ արկղով օդամղիչ սարքի (blower with outdoor sound cabinet), մանրէազերծող բիո և մեխանիկական ֆիլտրերի համար անհրաժեշտ կանխավճարը։

Ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավել քան 6 մլն դրամը սուբսիդավորվում է։

Ձկնաբուծությամբ զբաղվող յուրաքանչյուր տնտեսավարող ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսի սուբսիդավորումից կարող է օգտվել մեկ անգամ։