Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը այսօր հայտարարել է Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախնական ժամկետները: Նրա խոսքերով, նախագահական ընտրությունները հանրապետությունում կկայանան 2003 թվականի փետրվարի 19-ին, իսկ խորհրդարանականները` 2003 թվականի մայիսի 25-ին: Ա. Սահրադյանի խոսքերով, ընտրությունների վերջնական ժամկետները կնախանշվեն նոյեմբերի սկզբին: Նշենք, որ 2003 թվականի մարտին սպառվում է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի լիազորությունների ժամկետը, իսկ մայիսին` խորհրդարանինը: Կրկին անգամ պետության ղեկավարի պաշտոնին իր թեկնածությունը առաջարկելու մտադրություն է հայտնել Հայաստանի ներկայիս ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: