ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է, որ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգելու համար Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։
«Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»,- գրել է ԱԺ նախագահը:
ԱԺ պաշտոնական կայքի տվյալներով՝ օրենսդիրում արդեն կա 15 հանձնաժողով: