AM
7 August 2002 - 17:25 AMT

ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԽՎԱԾ ԼԻՆԵԼ ԱՅՆՏԵՂ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը «պետք է որոշվի առանց ուժի կիրառման` ԵԱՀԿ Մինսկի գործընթացում ընդգրկված կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Բորիս Մալախովը: «Մինչդեռ, Մոսկվայում չեն համարում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կարող է կախված լինել Ղարաբաղում անցկացվող ընտրություններից», – հայտարարել է ռուս դիվանագետը: Միեւնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել է , որ «Մոսկվան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմերն ու սկզբունքները եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն», -հայտարարել է Բ.Մալախովը` մեկնաբանելով ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների փաստը: