AM
7 August 2002 - 15:10 AMT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Միջազգային արժութային հիմնադրամը նախնական համաձայնագրեր է ստորագրել Հայաստանի կառավարության հետ «Աճի ու աղքատության նվազեցման ֆինանսավորման մեխանիզմներ» ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ենթադրվում է, որ եթե այդ համաձայնագրերը հավանության արժանանան սեպտեմբերին կայանալիք ՄԱՀ-ի Տնօրենների խորհրդի նիստում, Հայաստանը կարող է ակնկալել 27 միլիոն դոլար ծավալով բաժնեմասեր: Հայաստան այցելած ՄԱՀ-ի առաքելությունը ընդհանուր առմամբ դրական է գնահատել 2001 եւ 2002 թվականի առաջին կիսամյակի տնտեսական աճը, ինչպես նաեւ բյուջետային ոլորտի բարեփոխումները: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՄԱՀ-ի «Աճի ու աղքատության նվազեցման ֆինանսավորման մեխանիզմներ» վարկի հերթական բաժնեմասը Հայաստան կհասնի 2002 թվականի հոկտեմբերին: