Եվրամիությանն անդամ երկրները չեն կարծում, որ ընթացիկ տարվա օգոստոսին Լեռնային Ղարաբաղի Հանրապությունում կայանալիք նախագահական ընտրությունները ընդունակ կլինեն բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը` մեկնաբանելով Ադրբեջանի մի շարք ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրությունները: Միեւնույն ժամանակ, Հայաստանի ԱԳՆ-ում հաստատել են, որ Եվրամիությունը նախօրեին բանաձեւ է ընդունել ԼՂՀ-ում նախատեսվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Համաձայն փաստաթղթի, Եվրամիության երկրները մտադիր չեն ճանաչել այդ ընտրությունների օրինականությունը` ընդգծելով, որ Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: