Մոտ ժամանակներս չարժե սպասել կտրուկ փոփոխությունների ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտեցումներում, քանի որ կողմերի դիրքորոշումները լիովին պարզ չեն: «Դե-Ֆակտո» գործակալությանը այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, որը գտնվում էր Լեռնային Ղարաբաղում կարճատեւ այցով: Նրա խոսքերով, ներկայումս բանակցային գործընթացվի բոլոր մասնակիցների գլխավոր խնդիրը պետք է լինի ներկայիս ստեղծված իրավիճակի, այսինքն խաղաղության, պահպանումը եւ բոլոր առաջարկների քննարկումը բանակցությունների սեղանի շուրջ: Զատուլինը հատուկ ընդգծել է դա վերջերս Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարության կապակցությամբ, որի համաձայն, եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մոտ ժամանակներս չլուծվի, Ադրբեջանը ինքը կլուծի այն ռազմական ճանապարհով: «Մենք դա կտրականապես դատապարտում ենք եւ գտնում ենք, որ Ռուսաստանը ուղղակի պարտավոր է հանդես գալ հալամարտությունը նման ձեւով լուծելու փորձերի դեմ, ինչպես նաեւ նման հայտարարությունների դեմ»,- ընդգծել է Զատուլինը: