Հայաստան թռչնամսի ներմուծումը Լեհաստանի Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերից արգելվել է: Պատճառը թռչունների բարձր ախտածին գրիպի մուտքը երկիր կանխելն է, հայտնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Ըստ տեսչության ղեկավարի համապատասխան հրամանի՝ արգելվում է կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
Արգելքի հիմքում հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հրապարակած նախազգուշացնող տեղեկատվությունն է: