AM
2 August 2002 - 15:39 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՋԱՆՈՒՄ Է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Ռուսաստանն անում է ամեն հնարավորը` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում իր կառուցողական ավանդը ներդնելու համար: Ինչպես հայտարարել է թուրքական ԶԼՄ-ներին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Լեբեդեւը, դա վերջնական արդյունքում կօգնի կարգավորել հարաբերություննեը Երեւանի եւ Բաքվի, ինչպես նաեւ` Թբիլիսիի եւ Սուխումի, Թբիլիսիի եւ Ցխինվալի միջեւ: Նրա խոսքերով, Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հետ Ռուսաստանի հարաբերությունները պետք է դիտել առանձին: Ռուսաստանը «շատ լավ հարաբերություններ» ունի Ադրբեջանի հետ: Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները դեսպանը բնորոշել է որպես «հիանալի», միեւնույն ժամանակ նշելով որոշակի տարաձայնությունների առկայությունը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Դիվանագետը հատկապես ընդգծել է, որ Հարավային Կովկասի պետությունների եւ Ռուսաստանի միջեւ նորմալ կապերի պահպանմանը նպաստող լուրջ գործոնների թվում է բազմաթիվ ադրբեջանցիների, վրացիների եւ հայերի Ռուսաստանում բնակության փաստը, որոնք աշխատում եւ, նույնիսկ, պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: