Համաշխարհային հանրությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը երկրում աղքատությունը նվազեցնելու գործում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարտելսը` Հայաստանում Տեխնիկական համագործակցության գերմանական ընկերության եւ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի երկամյա համագործակցության տարեդարձը նշելու ժամանակ: Նրա խոսքերով, այդ հարցի լուծման համար անհրաժեշտ է ներգրավել Հայաստանի ողջ հասարակությանը: Ինչ վերաբերում է Գերմանական ընկերության եւ ՄԱԿ-ի պարենային ծրագրի համագործակցությանը, ապա դեսպանն ընդգծել է, որ «այն օգտակար է եղել ոչ միայն մասնավոր անձանց, այլեւ կառավարությանը եւ գյուղատնտեսության ոլորտի տեղական ինքնակառավարման մարմինների համար, հատկապես հաշվի առնելով այն գործոնը, որ օգնությունը տրամադրվել է Հայաստանի կարեւոր ռազմավարական տարածաշրջանին` Սյունիքին»: