AM
3 February 2020 - 11:43 AMT

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը 2020-ի դրամաշնորհային հայտեր կընդունի

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը իրավաբանական անձանց համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Բարեգործական հիմնադրամն օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև մարտի 10-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝

• նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,

• օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,

• առաջարկում են նորարարական լուծումներ,

• դիմող իրավաբանական անձն առնվազն վերջին երկու տարվա ընթացքում ծավալել է ակտիվ գործունեություն,

• միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 4,000,000 դրամ:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: