Արցախում փոքր ՀԷԿ-երի կառուցման դեմ պայքարող Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Քարվաճառում, անկախ բանակցությունների ավարտիվ, ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցվելու, իսկ կառուցման փուլում գտնվողներն ապամոնտաժվելու են։
«Բանակցությունները դժվար են ընթանում, բայց հույս կա, որ այսօր կամ վաղն իրավիճակը վերջնականապես կհստականա»,- գրել է նա՝ հավելելով, որ պահանջներից նահանջ չի լինելու:
Նա հավելել է, որ 2019-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող ՓՀԷԿ-երը խստագույն վերահսկվելու են:
«Արցախի կառավարությանը հորդորում եմ ոչ թե ինձ հացադուլից դուրս գալու կոչեր ուղղել, որի բարոյական իրավունքը նա չունի, այլ գիտակցել, որ Հայոց պետության կայուն զարգացման և անվտանգության հրամայականները վեր են քրեական օլիգարխիայի մասնավոր հակապետական շահերը սպասարկելու «առաջնահերթությունից»,- ասվում է գրառման մեջ։
Ալեքսանդր Քանանյանը հունվարի 21-ին հացադուլ է անում փոքր ՀԷԿ-երի կառուցումը դադարեցնելու պահանջով: Հունվարի 24-ին նա հանդիպել էր Արցախի պետնախարար Գեորգի Մարտիրոսյանին, ինչից հետո Քանանյանը նշել էր, որ հանդիպումն անցել է կառուցողական ձգտման միջավայրում: Բացի այդ, նա արձանագրել էր, որ Արցախի «քաղաքական ղեկավարությունը» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջությունն ու որոշել շարունակել հացադուլը։
Ըստ Լեռնային Ղարաբաղի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի՝ Շահումյանի շրջանում արդեն գործում է 6 ՀԷԿ, ևս 4-ը դեռ կառուցման փուլում են: Շահումյանի շրջանում առաջին ՀԷԿ-ը գործարկվել է 2015-ին: