Ամերիաբանկը՝ կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործառնությունների ծավալի մեծացումը, հերթական առաջարկն է պատրաստել իր հաճախորդների համար:
Բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից` 100,000 դրամ և ավելի միջին աշխատավարձով, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով: Բանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից.
- հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետում վճարային քարտով կատարված գնումներից,
- օնլայն վարկ` հաշված րոպեների ընթացքում /հաստատման դեպքում/,
- անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատից,
- բանկոմատներ խոշոր ցանցային սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում,
- անվճար Մոբայլ բանկինգ,
- երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,
- 24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում` հաշիվների, քարտերի, գործարքների և այլ ծառայությունների վերաբերյալ,
- անվճար sms հաղորդագրություն՝ քարտով կատարված գործարքների մասին:
Առաջարկի շրջանակում VISA Classic միջազգային դասի վճարային քարտի միջնորդավճարը կկազմի տարեկան ընդամենը 1000 դրամ:
Հայաստանի 1000-ից ավելի ընկերության՝ 100 հազարից ավելի աշխատակից իրենց աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ վճարումների և գնումների հնարավորությունից:
Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և իր հաճախորդներին մշտապես առաջարկում է արդիական թվային լուծումներով բանկային ծառայություններ: